Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուսը՝ առաջատարների խմբում

Սպորտ
0daba8cdc320fc6d95684382e5c2df7c

Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հաջող են մեկնարկել Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Նրանք երկու տուրից հետո տարել են երկուական հաղթանակ եւ ընթանում են առաջատարների խմբում:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպի ֆրանսիացի Էտյեն Բաքրոյի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սեւերով ուժերը կչափի շվեդ գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսի հետ:

Առաջատարներից կեսական միավոր քիչ են վաստակել մեր Սերգեյ Մովսեսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրեասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Վերջին երկուսը 2-րդ տուրում առաջին հաղթանակը տարան մրցաշարում: