136 հաղթանակ 174 պարտիայում
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի 13-րդ առաջնությունը:
Առաջին տուրում կայացած 174 պարտիաներից 136-ը արդյունավետ ավարտ է ունեցել: Մրցաշարը հաղթանակով են սկսել նաեւ Հայաստանի 6 շախմատիստներ՝ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:
Իսկ ահա փորձառու գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, ինչպես նաեւ միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը, բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի 11 պատվիրակներից պարտություն կրեց միայն շարքային շախմատիստ Վլադիմիր Պողոսյանը:
Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները: Այս անգամ Հովհաննես Գաբուզյանը կհանդիպի Վլադիմիր Հակոբյանի հետ (առաջին տուրում նրան մրցակից էր բաժին ընկել Գաբրիել Սարգսյանը):
Մեր մյուս շախմատիստների մասնակցությամբ պարտիաները.
Վիկտոր Լազնիչկա (Չեխիա) - Սամվել Տեր-Սահակյան
Հրանտ Մելքումյան - Դավիթ Բենիձե (Վրաստան)
Իլյա Խմելնիկեր (Իսրայել) - Արման Փաշիկյան
Զավեն Անդրիասյան - Վլադիմիր Օնիշչուկ (Ուկրաինա)
Էյլտոն Նակար (Իսրայել) - Ռոբերտ Հովհաննիսյան
Սիպկե Էրնստ (Հոլանդիա) - Սերգեյ Մովսեսյան
Վեսելին Պանտեւ (Բուլղարիա) - Տիգրան Լ. Պետրոսյան
Գաբրիել Սարգսյան - Անդրեաս Հագեն (Դանիա)
Անդրեաս Դիրմար (Ավստրիա) - Վլադիմիր Պողոսյան