Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցի» խաղադաշտը պատրաստ չէ

Սպորտ
cc0917f779e6cc151be1640a3e360c5f

Ֆուտբոլի Հայաստանի 2012-13 թթ առաջնության մեկնարկին դեռեւս 4 օր կա, սակայն արդեն լուրեր են պտտվում, որ 1-ին տուրը կարող է կհետաձգվել:

Նշենք, որ մարտի 24-ին Կապանի «Գանձասարն» ընդունելու է «Արարատին», «Բանանցը»՝ «Իմպուլսին», իսկ մարտի 25-ին նախատեսված են «Փյունիկ» - «Ուլիս», «Շիրակ» - «Միկա» խաղերը:

«Ա1+»-ի մարզական թղթակցի հարցման արդյունքներով պարզվեց, որ դաշտի տերերից խաղադաշտի հետ կապված խնդիր ունի միայն «Բանանցը»:

«Մեր հիմնական խաղադաշտը դեռ ձյունածածկ է, իսկ խոտածածկը լիովին չի աճել: Մենք կարող ենք խաղը կազմակերպել արհեստական խոտածածկով խաղադաշտում, բայց թիմերը հրաժարվում են հանդես գալ դրանցում»,- ասաց «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը:

Ինչ վերաբերում է «Գանձասարին», «Փյունիկին» եւ «Շիրակին», ապա այդ ակումբներից հայտնեցին, որ առայժմ մրցակիցներին ընդունելու հետ կապված խնդիրներ չունեն: