Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային աշխարհի հարուստները

Սպորտ
f4bdfbce68d2b8bd1a8fcc3594779406

Հանրահայտ France Football հանդեսի տվյալներով ֆուտբոլային մարզիչներից ամենաշատ գումար վաստակում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը տարեկան ստանում է 14,8 մլն եվրո:

Պորտուգալացի մասնագետից 1,3 մլն եվրո քիչ է վաստակում ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը՝ իտալացի Կառլո Անչելոտին: Երրորդ տեղում գտնվող «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի տարեկան աշխատավարձը կազմում է 9,5 մլն եվրո:

Իսկ ահա «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 10,5 մլն եվրո, պարգեւավճարները՝ 1,5 մլն, իսկ 21 մլն-ը ֆուտբոլիստը ստանում է գովազդներից:

Անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, որը ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսիում», տարեկան վաստակում է 31,5 մլն եվրո, այդ թվում 26 մլն-ը՝ գովազդներից: