Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկե մեդալի համար կպայքարեն 6-7 ըմբիշներ

Սպորտ
3102280a903ab8466fc1c774b80427fe

«2012 թ օլիմպիական խաղերին ոսկե մեդալի համար կպայքարեն 6-7 ըմբիշներ: Այս տարվա Եվրոպայի չեմպիոնի՝ թուրքական Ռիզա Կայալպից եւ փոխչեմպիոնի՝ ռուսաստանցի Հասան Բարոեւից բացի, չեմպիոնի կոչման համար կպայքարեն նաեւ կուբացի Միխային Լոպեսը, ղազախստանցի Նուրմախան Տինալիեւը, Ադրբեջանը ներկայացնող իրանցի ըմբիշը եւ Շվեդիայի ներկայացուցիչը» - ասել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, ծանր քաշային Յուրի Պատրիկեեւը:

Փորձառու ըմբիշի կարծիքով, Լոնդոնում տեղի կունենա վիճակահանությունն ամեն ինչ կկանխորոշի:

«Խոշոր մրցաշարերում անչափ կարեւոր է, թե ի՞նչ մրցակից է բաժին հասնում առաջին փուլում: Վերջին տարիներին իմ բախտը չի բերում այդ հարցում: Միգուցե օլիմպիական խաղերին վիճակահանությունն ավելի բարեհաճ կգտնվի իմ նկատմամբ» - հույս է հայտնում Եվրոպայի քառակի չեմպիոնը: