Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը նվաճեց չեմպիոնի կոչումը

Սպորտ
8181f9282f142c31232c4d70fdd2c8d9

Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության 2012 թվականի չեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Դավթյանը:

Երեւանում կայացած ՀՀ առաջնությունում նա լավագույն արդյունքը ցույց տվեց բազմամարտում: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Վահան Վարդանյանն ու Վահագն Ստեփանանը:

Առաջնության արդյունքներով որոշվեցին այն մարմնամարզիկները, որոնք մարտի 25-30-ը Քաթարում հանդես կգան աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Սերոբ Սողոմոնյանը:

Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ արդեն ձեւավորվել են մեր ազգային եւ երիտասարդական հավաքականները, որոնք մայիսին Մոնպելիեյում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Մեծահասակների մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Վահան Վարդանյանը եւ Վահագն Ստեփանանը: Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեր թիմը հանդես կգա հետեւյալ կազմով` Արմեն Պետրոսյան, Արամ Մովսիսյան, Վիգեն Խաչատրյան: