Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիմերն առանց գլխավոր մարզիչի կմարզվեն

Սպորտ
820a20aed138b27e023635fd4067635f

Կապանի «Գանձասարը» եւ Երեւանի «Արարատը» Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խաղին կպատրաստվեն առանց գլխավոր մարզիչների:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանրապետության մարզիչները մարտի 19-22-ը Ամստերդամում կմասնակցեն ՈւԵՖԱ-ի կազմակերպած սեմինարին, որը նվիրված է լինելու պատանեկան ֆուտբոլին:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ «Գանձասարի» եւ «Արարատի» գլխավոր մարզիչները` համապատասխանաբար Աբրահամ Խաշմանյանը եւ Ալբերտ Սաֆարյանը:

Նշենք, որ Հայաստանի առաջնության անդրանիկ տուրի հանդիպումները կայանալու են մարտի 24-ին: Ի դեպ, այդ օրը «Գանձասարը» սեփական հարկի տակ ընդունելու է հենց«Արարատին»: