Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր հավաքականում մրցակցությունը շատացել է»

Սպորտ
3fe16d7b47fe2bec33436922a4fa31c7

«Կիպրոսյան հավաքի ժամանակ ես շատ հարցերի պատասխաները ստացա: Այն ֆուտբոլիստները, որոնք ինձ հետաքրքրում էին, հիմնականում հրավիրվել էին: Ես հաստատ կարող եմ ասել, որ մեր հավաքականում մրցակցությունը բավական շատացել է, համենայնդեպս, փորձարկված ֆուտբոլիստներից չորսն արդեն պատրաստ են խաղալու թիմի հիմնական կազմում» - այսօր լրագրողներին հայտնեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Սակայն անվանի մասնագետն իր սկզբունքի համաձայն կոնկրետ անուններ չնշեց: Իսկ ահա հավաքականի նորեկ Արազ Օզբիլիսը, ըստ Վարդան Մինասյանի, շատ հեշտ մերվեց թիմի հետ:

«Օզբիլիսը նախ շատ դրական մարդ է, ինչը շատ կարեւոր է: Ինչ վերաբերում է նրա խաղային որակներին, ապա մոտիկից նայելով նրա խաղին, հասկացա, որ նա օգուտ կտա մեր թիմին»:

Վարդան Մինասյանը անդրադառնալով այս կան այն խաղացողին հրավիրել-չհրավիրելու խնդրին, ասաց, որ ինքը երեք հատկանիշներ է հաշվի առնում թիմի կազմը որոշելիս:

«Առաջին` խաղացողը պետք է իր խաղամակարդակով համապատասխանի թիմի խաղամակարդակին: Երկրորդ` նա պետք է համապատասխանի նաեւ թիմի խաղաոճին: Եվ երրորդ՝ ամենակարեւորը, ֆուտբոլիստը պետք է հայրենասեր լինի»: