Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարների խմբում

Սպորտ
538c654c4c9d83689df87e582837d633

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել ֆրանսիական Կապել-լա-Գրանդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:

Կայացած երկու տուրից հետո 2-ական միավոր են վաստակել Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը: Նրանց հետ առաջատարների խմբում է գտնվում նաեւ Վրաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Հարությունյանը:

Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան իր ակտիվում ունի 1 միավոր:

Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Գեւորգ Հարությունյանը սեւերով կհանդիպի Դավիթ Հարությունյանի հետ: