Մերոնք միջին դիրքերում են
Թուրքիայում տեղի ունեցող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում Հայաստանի շախմատիստուհիները անչափ վատ հանդես եկան:
Էլինա Դանիելյանը պարտվեց ռուսաստանցի Տատյանա Մոլչանովային, Լիլիթ Մկրտչյանը` բելառուսցի Նաստասիա Զյազյուլկինային, Մարիա Կուրսովան` հունգարուհի Թան Խոանին, Լիլիթ Գալոյանը` Ալմիրա Սկրիպչենկո -Աղաբաբյանին, իսկ Աննա Հայրապետյանը` ռուասատանցի Բաիրա Կովանովային:
Այդ իսկ պատճառով մեր շախմատիստուհիները երեք տուրից հետո միջին դիրքեր են գրավում.
50. էլինա Դանիելյան` 1,5 միավոր
51. Լիլիթ Մկրտչյան` 1,5
52. Լիլիթ Գալոյան` 1,5
60. Մարիա Կորսովա` 1,5
84. Աննա Հայրապետյան` 1
Այսօր կայանալիք 4-րդ տուրում մերոնք կհանդիպեն հետեւյալ մրցակիցների հետ.
Բեթուլ Իլդիզ (Թուրքիա) - էլինա Դանիելյան
Լիլիթ Մկրտչյան - Մարիա Կորսովա
Մոնիկա Սեպս (Շվեյցարիա) - Լիլիթ Գալոյան
Աննա Հայրապետյան - Նիսա Սահին (Թուրքիա)