Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Մելքոնյանի հաղթական մեկնարկը

Սպորտ
65e8654fb90b68dc1bbeaeee76ec38c1

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը հաղթանակով նշեց իր նորամուտը` Բուրգասի «Չեռնոմորեցի» կազմում։

Երեկ վերսկսած Բուլղարիայի առաջնության խաղում նա իր թիմին օգնեց հաղթել այդ երկրի առաջատար ակումբներից մեկին՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ին։

Մեր ֆուտբոլիստը 59-րդ րոպեին փոխարինեց խաղընկերոջը, երբ հաշիվը 0։0 էր։ Երեք րոպե անց դաշտի տերերը բացեցին հաշիվը, իսկ 74-րդ րոպեին Սամվել Մելքոնյանի եզրային ճեղքումից եւ սուր փոխանցումից հետո «Չեռնոմորեցի» հարձակվող Ասիսը երկրորդ գոլը խփեց եւ իրականում վճռեց հանդիպման ելքը՝ 2։0։

Այս հաղթանակից հետո բուրգասցի ֆուտբոլիստները բարձրացան 2-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով հենց ԲԿՄԱ-ից։