A
A
Հայկական մրցախաղ` Թուրքիայում
Թուրքիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրում մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով կհանդիպի իր հայրենակից Լիլիթ Գալոյանի հետ։
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ուժերը կչափի Իտալիան ներկայացնող ռուս շախմատիստուհի Ելենա Սեդինայի հետ, իսկ Հայաստանի 2012 թվականի չեմպիոնուհի Մարիա Կորսովայի մրցակիցը կլինի ուկրաինուհի Իննա Գապոնենկոն։
Մեր շախմատիստուհիները եւ նրանց մրցակիցները առաջին տուրից հետո ունեն մեկական միավոր։
Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, որը մեր միակ մասնակիցն է, որը առաջին տուրում պարտություն կրեց, այսօր կմրցի ուկրաինուհի Օլենա Մարտինկովայի հետ։