Մի՞թե Ռ. Հայրապետյանն է Ազգային թիմի մարզիչը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը facebook-ի իր էջում մեկնաբանելով մեր հավաքականի վերջին երկու ընկերական հանդիպումների արդյունքները, գրել է, որ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը այլեւս չի հրավիրվի ազգային հավաքական:
«Մելիքսեթյանը չի կարող փոխարինել Բերեզովսկուն: Տղաները շատ փայլուն խաղացին, բայց նրանց խաղի վրա ստվեր գցեց Մելիքսեթյանը: Ցավում եմ, բայց դուք նրան այլևս չեք տեսնի հավաքականի մարզաշապիկով» - facebook-ով նշել է Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը նկատի ունի Սերբիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որին մեր ընտրանին հանդես է եկել երկրորդ կազմով եւ պարտվել 0:2 հաշվով:
Սակայն ՀՖՖ-ի նախագահի մեկնաբանությունից հետո, բնականաբար, հարց է ծագում. ընդհանրապես ո՞վ է զբաղվում հավաքականի ֆուտբոլիստների ընտրության հարցերով, եւ ո՞վ է Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչը։