Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Կանադա` 3:1

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր ընկերական խաղում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կանադայի ազգային թիմի նկատմամբ:

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած խաղում հաշիվը բացեց կանադացիների ավագ Քեւին ՄաքԿենան, որը 5-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը:

23-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի բրազիլացի կիսապաշտպան Մարկոսը, որը ստանալով գնդակը, շատ արագ ազատվեց իրեն հսկող պաշտպանից եւ հուժկու հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:

Երկրորդ խաղակեսը լիովին անցավ մեր ֆուտբոլիստների առավելությամբ: 69-րդ րոպեին մերոնք անկյունային խաղարկեցին, Արթուր Եդիգարյանի հուժկու հարվածից հետո գնդակը ետ մղեց հորիզոնական դարպասաձողը, բայց ահա Մարկոսի հարվածից հետո կանադացիները անզոր գտնվեց:

Հանդիպման վերջին րոպեին Արթուր Սարկիսովը 11 մ հարված վաստակեց, որը վստահ իրացրեց մեր հավաքականում իր անդրանիկ խաղը անցկացնող Արազ Օզբիլիսը:

Այդպիսով, Կիպրոսում կայացած ընկերական երկու խաղերում Հայաստանի հավաքականը մեկ հաղթանակ տարավ, իսկ մեկում պարտություն կրեց (0:2` Սերբիայի թիմից):