Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլիստը խուսափում է աղջիկներից

Սպորտ
40d7b6dc929405e586a4a046c1aab7d4

Անգլիական «Տոտենհեմի» նորեկ Լուի Սահան իր ինքնակենսագրականում բացատրել է, թե ֆուտբոլիստներն ինչու են գերադասում կապ ունենալ մարմնավաճառների հետ:

«Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստները միշտ էլ հետաքրքրվել են կանանցով: Սակայն երիտասարդ ֆուտբոլիստների համար դա կարող է աքիլեսյան գարշապարի վերածվել: Նրանց հաճախ գայթակղում են այնպիսի աղջիկներ, որոնք սիրում են լրատվամիջոցներին պատմել իրենց սիրավեպի մասին: Դա է պատճառը, որ ֆուտբոլիստներն ավելի շատ ձգտում են կապեր հաստատել մարմնավաճառների հետ, որոնք գերադասում են աննկատ մնալ»,- խոստովանել է ֆրանսիացի հարձակվողը, որը վերջերս է «Էվերտոնից» տեղափոխվել «Տոտենհեմ», որտեղ փոխարինել է թիմից հեռացած ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին: