A
A
Կիսապաշտպանը բացահայտվել է
Իսպանական «Բարսելոնայի» առանցքային կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին լուսանկարիչները ֆիքսել են այն պահին, երբ նա ստորագրելիս է եղել կատալոնյան ակումբի ոխերիմ մրցակցի` Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկի վրա:
Մալագայում կայացած Իսպանիայի հավաքականի մարզումից հետո, աշխարհի չեմպիոնները ինքնագրեր են բաժանել երկրպագուներին: Նրանցից մեկը Սեսկ Ֆաբրեգասին խնդրել է ստորագրել «Ռեալի» մարզաշապիկի վրա: Վերջինս չի մերժել ֆուտբոլասերին, չնայած այն հանգամանքին, որ երկու ակումբների հարաբերությունները բավական լարված են: