Տեսահոլովակը «մերկացրեց» Վիտալի Կլիչկոյին
WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն, նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ Sportbox.ru. կայքէջում տեղադրվել է նրա եւ Դերեկ Չիսորայի մարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի նոր տեսահոլովակը:
Տեսահոլովակում պարզ երեւում է, թե ուկրաինացի մարզիկը ինչպես է նախ ծափահարում, ապա սեղմում իր նախկին մրցակից Դեւիդ Հեի ձեռքը, որը մինչ այդ ձեռնամարտի էր բռնվել պարտություն կրած Չիսորայի հետ:
Գերմանական Bild թերթը Վիտալի Կլիչկոյին մեղադրել է երկերեսանության մեջ, նշելով, որ նա չնայած ասուլիսից հետո քննադատել էր միջադեպի մասնակիցներին, սակայն մինչ այդ հավանություն էր տվել նրանցից մեկի արարքներին:
Կլիչկո եղբայրների մարտերի կազմակերպիչ Բերնդ Բենտեն այդ առիթով հայտարարել է, որ բռնցքամարտիկն այդ պահին տեղյակ չի եղել ընդհարման մասին, քանի որ նրա տեսադաշտը փակ է եղել: Սակայն վկաները նշում են, որ Վիտալի Կլիչկոյի եղբայրը` Վլադիմիրը, բարձրացել է սեղանի վրա եւ ուշադիր հետեւել, թե ի՞նչ է տեղի ունենում մամուլի սրահի մյուս ծայրում:
Ի դեպ, Վիտալի Կլիչկոն, որն ուկրաինական УДАР ընդդիմադիր կուսակցության նախագահն է, իր թեկնածությունն է առաջարկել Կիեւի քաղաքագլխի պաշտոնում: Ընտրությունը տեղի է ունենալու այս տարվա հուլիսին: Նրա գլխավոր մրցակիցը իշխանամետ Ալեքսանդր Պոպովն է: Քաղաքագետները կարծում են, որ ընտրության օրը Կլիչկիոն «նոկաուտի կենթարկի» իր մրցակիցը։