Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Սերբիա` 0:2

Սպորտ
b675f18935ede757eaab3efc4c52a39d

Ֆուտբոլի Հայաստան հավաքականը այսօր ընկերական խաղում պարտվեց Սերբիայի ազգային թիմին:

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած մրցավեճի առաջին կեսում սերբերը տարածքային առավելություն ունեին: Նրանք երկու անպատասխան գոլ խփեցին եւ հաղթանակ տանելու լուրջ հայտ ներկայացրին:

Երկրորդ խաղակեսը մեր ֆուտբոլիստները ավելի վստահ անցկացրին եւ մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն նրանց հարվածները հիմնականում շեղ էին, իսկ մի դեպքում սերբերին փրկեց դարպասաձողը:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտություն կրեց այս տարվա առաջին խաղում:

Վաղը մեր ընտրանին նույն մարզադաշտում կհանդիպի Կանադայի ազգային թիմի հետ: