Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը կբացակայի ԱԺ-ից

Սպորտ
cf388a4d5cc487d0fe5cb58eb4daa528

Այսօր նախատեսված Հայաստան - Սերբիա ֆուտբոլային ընկերական հանդիպմանը թիմերի գլխավոր մարզիչները կարող են 6 փոխարինում կատարել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նման որոշում է կայացրել ֆուտբոլի Կիպրոսի միջազգային մրցաշարի կազմկոմիտեն, որի կազմի մեջ մտնում են մասնակից երկրների` Հայաստանի, Սերբիայի, Կանադայի եւ Կիպրոսի ներկայացուցիչները:

ՀՖՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ Սերբիա - Հայաստան եւ Կանադա - Հայաստան hանդիպումները կսպասարկեն կիպրոսյան մրցավարական անձնակազմերը` համապատասխանաբար Լեոնտիոս Տրատուի եւ Մարիոս Պանայի գլխավորությամբ:

Ըստ ֆեդերացիայի կայքէջի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր մեկնել է Կիպրոս, որպեսզի «արթմի հետեւի մեր թիմի խաղերին»: Հիշեցնենք, որ նա ՀՀ ազգային խորհդարանի պատգամավոր է: Հիշեցնենք նաեւ, որ խորհրդարանն այս օրերին քննարկում է երկրի համար շատ կարեւոր՝ «Արտակարգ դրության մասին» օրինագիծն ու 100 տոկոսով ԱԺ համամասնական ընտրակարգին անցնելու հարցը։