Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական ակումբը դժգոհ է ռուս մարզիչից

Սպորտ
2a9193dd63a51b30be90a9fe67bf5389

Ֆուտբոլի ռուսաստանցի մասնագետ Սերգեյ Յուրանը ազատվել է ադրբեջանական «Սիմուրգ» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

Զաքաթալի քաղաքը ներկայացնող ակումբի ղեկավարությունը այդպիսի որոշում է կայացրել այն բանի համար, որ մարզիչն իբր չի կատարել իր առջեւ դրած խնդիրը: «Սիմուրգը» չնայած համալրված է մեծ թվով արտասահմանցի խաղացողներով, սակայն Ադրբեջանի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ տեղը եւ արդեն դուրս է մնացել առաջին վեցյակի ցանկից, եւ չի կարողանալու շարունակել պայքարը չեմպիոնի կոչման համար:

Ադրբեջանական ակումբի ղեկավարությունը դեռեւս պաշտոնապես չի հայտարարել Սերգեյ Յուրանի պաշտոնանկության մասին, սակայն ռուսատանցի մասնագետը այլեւս չի մարզում թիմը:

Հավելենք, որ «Սիմուրգի» հիմնադրումից հետո, թիմի գլխավոր մարզիչների պաշտոնում աշխատել են միայն արտասահմանցի մասնագետներ` երեք ուկրաինացի, երկու մակեդոնացի եւ ռուսաստանցի: