Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ախոյանը՝ Ազատության կղզուց

Սպորտ
06c378de89f117748a15a9c12a3b70c2

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է «Stranja» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցում են նաեւ կաշվե ձեռնոցի մեր վարպետները:

Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ մարտերը: Հայաստանի բռնցքամարտիկներից առաջինը մրցասպարեզ կմտնի 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը, որը ուժերը կչափի կուբացի Խուլիո Սեզար Լա Կրուս Պերասի հետ:

Գերծանր քաշային Սերգո Պողոսյանի մրցակիցը նույնպես Ազատության կղզուց է` Էրիսլանդի Սավոն Գոտիլան: 49 կգ քաշային, 2008 թ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը, եզրափակիչ մտնելու համար կմրցի բուլղարացի Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ: