Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցի» նախկին պաշտպանը դիմել է դատարանին

Սպորտ
ca68ac99a7cbccae1cdeef4a5df8b792

Բուլղարացի ֆուտբոլիստ Պլամեն Կրումովը դատական հայց է ներկայացրել իր նախկին թիմի` Բուրգասի «Չեռնոմորեցի» դեմ: Նա ակումբից պահանջել է մարել իր պարտքը:

«Եթե «Չեռնոմորեցը» մինչեւ մարտի 31-ը Կրումովին չվճարի վերջին երեք ամիսների աշխատավարձը, ապա ակումբը չի ստանա հաջորդ առաջնության արտոնագիրը եւ հանդես կգա ցածր լիգայում»,- հայտարարել է ֆուտբոլիստի փաստաբանը:

Պլամեն Կրումովը, որը 2009 թվականին խաղացել է Երեւանի «Բանանցում», վերջերս է «Չեռնոմորեցից» տեղափոխվել ռումինական «Կոնկորդիա»:

Նշենք, որ բուրգասյան թիմում ներկայումս հանդես է գալիս Հայաստանի հավաքականի եւ նույն «Բանանցի» նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը: