Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շ ՄԵԾԱՏԱՌ, Շ ՓՈՔՐԱՏԱՌ

Հասարակություն

Մի ուրվական է շրջում Երեւանում... ՇՇՇ... Հեռուստահաճախականությունների համար հայտարարված վերջին մրցույթում հաղթեց 3 նոր ընկերություն «Շողակաթ»,«Շարմ» եւ «Շարկ» /նշենք, որ «Շարկ» անգլերենից թարգմանաբար նշանակում է շնաձուկ:/ Նկատեցի՞ք: Երեքն էլ Շ տառով են սկսվում: ՇՇՇՇՇՇՇՇ...

Ի դեպ Շ տառով սկսվող մի նորելուկ էլ հաջողության հասավ 95թ.-ին:Մինչ այդ հասարակությանն անհայտ. նորաստեղծ «Շամիրամ» հասարակական- քաղաքական կազմակերպությունը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին եւ գրավեց 2-րդ տեղը: «Շամիրամը» առաջ անցավ կոմկուսից, ԱԺՄ-ից եւ մյուս ընդդիմադիր, ժողովրդականություն վայելող ուժերից:

ՇՇՇՇՇ... այսպես լռության կամ զգուշության կոչ են անում...