Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնացին առանց մրցանակների

Սպորտ
da175003f89bc518ae54e0dcab9428b9

Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ-օփեն» շախմատային փառատոնում մեր շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել երեք մրցաշարերում:

A խմբում հանդես եկող գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 6 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը: Միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը մրցաշարն ավարտեց 22-րդ, իսկ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը` 24-րդ տեղում (երկուսն էլ վաստակեցին 5,5 միավոր): Մեր երեք շախմատիստներն էլ արժանացան դրամական պարգեւի:

B խմբում 9-11-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Հովիկ Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Նրանք 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր: Նրանք նույնպես դրամական պարգեւ ստացան:

C խմբում բոլորից հաջող հանդես եկավ մեր հայենակից Էդուարդ Բարսամյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը: Նա 7 միավորով գրավեց 4-րդ տեղը` բրոնզե մեդալակրին զիջելով ընդամենը լրացուցիչ գործակիցներով: