A
A
Հայաստանի հավաքականը` 41-րդ տեղում
ՖԻՖԱ-ն հրապարակեց Ազգային հավաքականների փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չնայած ոչ մի խաղ չի անցկացրել անցած ամսվա ընթացքում, սակայն առաջադիմել է 4 հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 41-րդ տեղը: Սա մեր թիմի լավագույն արդյունքն է՝ ֆուտբոլի 20 տարվա պատմության ընթացքում:
Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոնը՝ Իսպանիան: Առաջին եռյակում են նաեւ Գերմանիան ու Հոլանդիան:
Մեր հավաքականի առաջիկա մրցակիցների շարքում առաջատարը Իտալիան է, որն աղյուսակում 8-րդն է: Դանիայի ընտրանին 10-րդն է, Չեխիան` 29-րդը, Բաուլղարիան` 88-րդը, Մալթան` 159-րդը: