A
A
Բրազիլացի Մխիթարյանը` առաջատար
Ֆրանսիական Նիս քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս հայազգի շախմատիստները:
Բրազիլիան ներկայացնող Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը երեք հնարավորից վաստակել է 3 միավոր եւ իտալացի Ակսել Ռոմբալդոնի հետ կիսում է 1-ին տեղը: Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը 2,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը:
Չորրորդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սեւերով կմրցի Ռոմբալդոնի հետ, իսկ Տիգրան Ղարամյանը սպիտակներով ուժերը կչափի իր համերկրացի Ռուբեն Ֆելգաերի հետ: