Մեդալի համար կպայքարեն 4 հայզազգի շախմատիստներ
Մոսկվայում այսօր կավարտվի «Աերոֆլոտ-օփեն» շախմատաի փառատոնը:
A մրցաշարում մեդալի համար կպայքարի միայն գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը: Նա առաջատար եռյակից ետ է մնում կես միավորով: Վերջին` 9-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանի հետ:
Միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը 5 միավորով ընթանում է 22-րդ հորիզոնականում: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 4,5 միավոր եւ 10 տեղով ետ է Կարենից:
B մրցաշարում հանդես եկող մեր շախմատիստներից վերջին տուրից առաջ մեդալների են հավակնում Հովիկ Հայրապետյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Նրանք 5,5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ եւ 9-րդ տեղը` 1,5 միավորով ետ մնալով առաջատար Էմրե Սանից, կես միավորով` վեց մասնակիցներից:
C մրցաշարում մրցանակային տեղի համար կպայքարի մեր հայրենակից Էդուարդ Բարսամյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի տակ: