Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք՝ երկու մրցաշարերի առաջատար

Սպորտ
81fd68c6ec2d51754e133da9493316bf

Հայաստանի շախմատիստները եւ շախմատիստուհիները հաջող են հանդես գալիս Իրանի Մաշադ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարերում։

«Ֆիրդուսի օփեն» տղամարդկանց մրցումներում հինգ տուրից հետո աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են մեր գրոսմայստերներ Արման Փաշիկյանը եւ Մորտեզա Մահջուբը՝ Իրանից։ 6-րդ տուրում նրանք կպայքարեն մրցաշարի միանձնյա առաջատարի տիտղոսի համար։

Մեր երկրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանն իր ակտիվում ունի 4 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը։

«Խայամ օփեն» կանանց մրցաշարում Հայաստանի այս տարվա չեմպիոնուհին՝ Մարիա Կուրսովան 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր եւ իրանցի 4 շախմատիստուհիների հետ բաժանում է 1-ին տեղը։ Հերթական տուրում նա ուժերը կչափի վերջիններից մեկի՝ Սարասադատ Խադեմալշարիեի հետ։