A
A
Հաց կբաժանեն ֆուտբոլի խաղին
Ավստրիական «Զալցբուրգ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի Խարկովի «Մետալիստի» հետ տնային խաղին ֆուտբոլասերներին գայթակղելու համար նոր ձեւ է գտել:
Թիմի երկրպագուները յուրաքանչյուր գնած տոմսի հետ կստանան հատուկ պատրաստված «հոթ-դոգ», որոնց տրվել է «Ու-կրայներ» անվանումը:
Ի դեպ, անցած օրերին Զալցբուրգի Հին շուկայում տոմսերի եւ «հոթ-դոգերի» վաճառքով զբաղվել են նաեւ թիմի մի քանի ֆուտբոլիստներ:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 14-ին եւ 16-ին: Դրանցից առավել մեծ հետաքրքրությամբ սպասում են «Այաքս» - «Մանչեսթր Յունայթեդ», «Պորտո» - «Մանչեսթր Սիթի» եւ «Լացիո» - «Ատլետիկո» (Մադրիդ) հանդիպումներին: