A
A
Առաջատարների քառյակում
Իրանի Մաշադ քաղաքում տեղի ունեցող «Ֆիրդուսի օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 4 առաջատարներից երկուսը մեր գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանն ու Արման Փաշիկյանն են: Նրանք 4 հնարավորից վաստակել են 4-ական միավոր:
Հինգերորդ տուրում Արման Փաշիկյանը սպիտակներով կմրցի Իրանի ներկայացուցիչ Պույա Իդանիի հետ, իսկ Լեւոն Բաբուջյանը սեւերով կհանդիպի վերջինիս հայրենակից Մորտեզա Մաջուբի հետ: Իրանցի շախմատիստները նույնպես 4-ական միավոր ունեն: