Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուիս Սուարեսը ներողություն չի խնդրի

Սպորտ
93ce37f16a10dfdc0627a9c211e58170

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ռադիոյով հայտարարել է, որ երբեք ներողություն չի խնդրի Պատրիս էվրայից:

Անգլիայի ֆուտբոլի միությունը երկու ամիս առաջ ուրուգվայցի ֆուտբոլիստին 8 խաղով որակազրկել էր«Մաչեսթր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպանի հայտարարությունից հետո, թե Սուարեսը իրեն սեւամորթ է անվանել:

«Ֆուտբոլում կա չգրված օրենք, ըստ որի այն ամենը, ինչ տեղի է ունենում խաղի ժամանակ, մնում է խաղադաշտում» - ասել է «Լիվերպուլի» հարձակվողը, որին անգլիական լրատվամիջոցները անընդհատ պարտադրում են ներողություն խնդրել Էվրայից:

Այսօր Անգլիայի առաջնության 25-րդ տուրի բացման խաղում «Մանչեսթր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունելու է հենց «Լիվերպուլին»: Մանչեսթրցիների գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ասել է, որ Պատրիս էվրան պատրաստ է սեղմել Սուարեսի ձեռքը, չնայած այն բանին, որ վերջինս վիրավորել է նրան:

Ուրուգվայցի հարձակվողը հայտարարել է. «Ես, իրոք, լարվածություն եմ զգում, քանի որ մրցակիցը շատ ուժեղ է, բացի այդ հանդիպելու եմ Էվրայի հետ: Սակայն ես պատրաստ եմ երկրպագուների սուլոցներին ու հոգեբանական ճնշումներին»: