Հայկական դերբի Մոսկվայում
Մոսկվայում տեղի ունեցող «Աերոֆլոտ-Օփեն» շախմատային փառատոնի A մրցաշարի 4-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հանդիպեց Հրանտ Մելքումյանի հետ: Հայկական դերբին ավարտվեց սպիտակներով հանդես եկող երիտասարդ գրոսմայստեր Մելքումյանի հաղթանակով: Մեր երրորդ մասնակից Կարեն Գրիգորյանը իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Չորս տուրից հետո Հրանտ Մելքումյանը 3 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Կարեն Գրիգորյանը եւ Վլադիմիր Հակոբյանը իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր եւ գրավում են համապատասխանաբար 49-րդ եւ 50-րդ հորիզոնականները: Աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Արտյոմ Կորոբովը, որը 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր:
B խմբի մրցաշարում հայաստանցի շախմատիստներից շարունակում են հաջող հանդես գալ Տիգրան Քոթանջյանն ու Հովիկ Հայրապետյանը: Նրանք 4 տուրից հետո վաստակել են 3-ական միավոր եւ բաժանում են 7-8-րդ տեղերը: Այստեղ առաջատարները երկուսն են, որոնք 100 տոկոսանոց արդյունք ունեն: