Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուդոյիստները բաց կթողեն աշխարհի գավաթը

Սպորտ
a46a3c79a2f3ac47a70f625115601438

Հայաստանի ձյուդոյիստները չեն մասնակցի վաղը Օբերվարտում (Ավստրիա) մեկնարկող կանանց եւ տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեցին, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ է մեկնել ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, որը մրցավարական քննություններ է հանձնելու A կարգի արտոնագիր ստանալու համար:

Ֆեդերացիայից հայտնեցին, որ մեր ձյուդոյիստները պատրաստվում են հանդես գալ փետրվարի 18-19-ին Դյուսելդորֆում (Գերմանիա) կայանալիք «Մեծ մրցանակի» մրցումներին: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ադրիան Կրիոտարիուին մտադիր է այդ մրցաշարին հայտավորել 8 ձյուդոյիստի: