Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» մեկնեց Թուրքիա

Սպորտ
bba81ee371bb867e51efa92164c7c74c

Գյումրի «Շիրակը» այսօր կմեկնի Անթալիա (Թուրքիա), որտեղ կանցկացնի այս տարվա թվով երրորդ ուսումնամարզական հավաքը: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը հանգրվանելու է Կունդու քաղաքում գտնվող TopKapi Palace 5 աստղանոց հյուրանոցային համալիրում:

Հավաքի ընթացքում «Շիրակը» նախատեսել է անցկացնել 4 ստուգողական հանդիպում: Փետրվարի 12-ին մեր թիմի մրցակիցը կլինի Ուկրաինայի 1-ին լիգայում հանդես եկող «Զակարպատիեն», իսկ փետրվարի 16-ին` Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի «ԲՄԱ-Էներգիան»: Մյուս երկու հանդիպումների մրցակիցները եւ ժամկետները կճշտվեն Միջերկրական ծովի ափերին:

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խմբում ընդգրկել է 22 ֆուտբոլիստի, այդ թվում՝ թիմում փորձաշրջան անցնող արտասահմանցի ֆուտբոլիստների` պաշտպան Դիդյե Բորիսին, հարձակվողներ Ժան-Լուի Բերնին եւ Ֆուֆանա Բեկոնին: