A
A
Հանդիպման վայրը հայտնի է
Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ մրցամարտը տեղի կունենա Ցյուրիխի Savoy Baur En Ville հյուրանոցում, ապրիլի 21-28-ը: Այդ մասին տեղեկացնում է Ցյուրիխի շախմատի ակումբը:
Մրցամարտի կազմակերպիչները GC, Aspeco ընկերություններն են, գործարար Օլեգ Սկվորցովը եւ նշված ակումբը:
Սա առաջին մրցամարտն է, որին մասնակցելու են 2800-ից ավելի ռեյտինգային միավոր ունեցող շախմատիստներ: