A
A
Հակոբյանն ու Մելքումյանը հաղթեցին
Մոսկվայում տեղի ունեցող «Աերոֆլոտ-Օփեն» շախմատի փառատոնի ուժեղագույնների մրցաշարում կայացած 3-րդ տուրի պարտիաներում մեր շախմատիստները՝ Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթեցին իրենց մրցակիցներին եւ վաստակեցին 2-ական միավոր: Իսկ ահա Կարեն Գրիգորյանը, ոչ-ոքի խաղաց եւ իր միավորների քանակը հասցրեց 1,5-ի:
Աղյուսակը գլխավորում են 8 շախմատիստներ, որոնք իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավորներ: Երեք տուրից հետո Վլադիմիր Հակոբյանը զբաղեցնում է 17-րդ, Հրանտ Մելքումյանը` 31-րդ, Կարեն Գրիգորյանը` 56-րդ տեղերը:
B խմբի մրցաշարում հայաստանցի 8 շախմատիստներից հաջող են հանդես գալիս Տիգրան Քոթանջյանն ու Հովիկ Հայրապետյանը: Նրանք 2,5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ եւ 19-րդ տեղերը: