Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը չի գնա Ադրբեջան

Սպորտ
23ea9f294ef526d59071a9a893b91c01

Շախմատի «Մեծ սաղավարտ» միության ներկայացուցիչները հայտարարել են, որ այս տարի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը:

Մրցույթին կմասնակցի 6 շախմատիստ, այդ թվում «Վեյք ան Զեեի» մցաշարի հաղթողը, Հայաստանի ուժեղագույն շախմատիստը՝ Լեւոն Արոնյանը:

Նրա մրցակիցները նորվեգացի Մագնուս Կառլսենն է, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, 2012թ. աշխարհի չեմպիոնը (այդ տիտղոսի համար դեռ կպայքարեն հնդիկ Վիշվանաթան Անադը եւ իսրայելցի Բորիս Գելֆանդը), ինչպես նաեւ Լինարեսի եւ Բազնեի այս տարվա միջազգային մրցաշարերի հաղթողները:

Ի դեպ, Լեւոն Արոնյանն այսօր նամակ է ուղարկել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ հայտնել, որ չի կարող մասնակցել այս տարվա վերջին կայանալիք հավակնորդների մրցաշարին, եթե այն անցկացվի Ադրբեջանում:

Մրցաշարն անցկացնելու հայտ են ներկայացրել Ադրբեջանը եւ Բուլղարիան: