Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայքար՝ հանուն դրամական պարգեւի

Սպորտ
bd4e05010883881042200d94269103c2

Այսօր Ջիբրալթարում կավարտվի շախմատի միջազգային խոշոր մրցաշարը:

Մեր գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը նախավերջին՝ 9-րդ տուրում ոչ-ոքի խաղալով անգլիացի Դեւիդ Հաուելի հետ, գործնականում զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից:

Նա 6,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը եւ մեկով զիջում է մրցաշարի առաջատարին՝ կանանց աշխարհի չեմպիոն Հու Յիֆանին: Սերգեյ Մովսեսյանը եթե այսօր կայանալիք վերջին տուրում անգամ հաղթի ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին, ապա միեւնույն է, լրացուցիչ ցուցանիշներով կզիջի իրենից առաջ գտնվող 6 շախմատիստներին:

Մեր երկրորդ շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ զբաղեցնում է համեստ 35-րդ տեղը: Այսօր նա կհանդիպի վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեի հետ:

Նշենք, որ մրցաշարի կանոնակարգով, դրամական պարգեւ կստանան 1-12-րդ տեղերը զբաղեցնող մասնակիցները. 1-ին տեղ` 20.000 ֆունտ սթեռլինգ, 2-րդ` 12.000 իսկ 10-12-րդ տեղերը՝ 1.000-ական ֆունտ սթերլինգ: