A
A
Ֆուտբոլ է խաղում տղաների հետ
Անգլիական «Բլեքբեռն» ֆուտբոլային ակումբի դպրոցի 8-ամյա ֆուտբոլիստուհի Լիլի Լոուսոնը իր արդյունավետ խաղով այնպիսի տպավորություն է թողել մարզիչների վրա, որ նրան ընդգրկել են տղաների թիմում:
Փոքրիկ ֆուտբոլիստուհին մեկ տարվա ընթացքում անցկացրած 14 հանդիպումներում 70 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, ինչը նշանակում է, որ միջինը հաշվով ամեն խաղում նա խփել է 5 գոլ:
8-ամյա սուպերռմբարկուի հայրն ասել է, որ իր դուստրը շատ-շատ է սիրում ֆուտբոլը, իսկ նրա սիրած ֆիլմը «Խաղա, ինչպես Բեքհեմը» կինոնկարն է: