Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր մարզիչ` ԱՄՆ-ից

Սպորտ
58fbe3e84d0fd9988d6443054809f9e7

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի խորհրդի որոշմամբ (5 կողմ, 2 ձեռնպահ) 2012 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարլ Բարդակյանը:

ՀԲՖ-ի նախագահ Հրաչ Ռոստոմյանը ասել է, որ խորհուրդը հաշվի է առել Համահայկական խաղերում Կարլ Բարդակյանի ցույց տված դրական արդյունքները, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ձեռք բերած հարուստ փորձը:

Ֆեդերացիայի ղեկավարը միաժամանակ հույս է հայտնել, որ Կառլ Բարդակյանը կկարողանա իր կողքին համախմբել լավագույն բասկետբոլիստներին եւ կապահովի դրական արդյունքներ՝ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում:

Ի դեպ, Կարլ Բարդակյանը բասկետբոլի «Հատիս» կանանց ակումբի խորհրդի անդամ է եւ մեծ ներդրում ունի Հայաստանի բասկետբոլի զարգացման գործում: