Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբշամարտի կգնան 11 հոգով

Սպորտ
ba41b5dc2b8ef16785609783180456aa

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը այսօր կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ փետրվարի 4-6-ը կմասնակցի միջազգային մրցաշարի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել է 11 ըմբիշների՝ 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը եւ Ալեքսան Միքայելյանը, 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը, Արամ Ջուլֆալակյանը եւ Հովհաննես Վարդերեսյանը, 74 կգ քաշային Վարշամ Բորանյանն ու Արման Պապյանը, 84 կգ քաշային Արթուր Շահինյանը, Տիգրան Սահակյանը, Հրաչ Հովհաննիսյանը եւ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Բուլղարիայից վերադառնալուց հետո, մեր դասական ըմբիշները Երեւանում կանցկացնեն ուսումնամարզական մեկ հավաք: Փետրվարի 22-ին մերոնք կմեկնեն Իրան, որտեղ դարձյալ կմասնակցեն միջազգային մրցաշարի: Այդ մրցումներին մեր հավաքականը հանդես կգա իր հիմնական կազմով, այդ թվում՝ ծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, որը թիմին կմիանա փետրվարի 15-ին: