Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն ուզում խլել մրցակցի հովանավորին

Սպորտ
56b6a25ce7b88c03ee7ef2ef4086ca15

Մյունhենի «Բավարիայի» երկրպագուները Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման ժամանակ հատուկ պաստառ են պատրաստել, որով ակումբի ղեկավարներին կոչ են արել հրաժարվել «Գազպրոմի» հետ համագործակցությունից:

Ըստ տեղի լրատվամիջոցների, ռուսական ընկերությունը ցանկանում է 2012 թվականից դառնալ Մյունhենի «Ալյանս Արենա» մարզադաշտի, իսկ 2013-ից` նաեւ «Բավարիայի» գլխավոր հովանավորը:

Այդ փաստը մտահոգել է «Բավարիայի» երկրպագուներին, քանի որ այդ գործարքից կարող է տուժել «Շալկե-04» ակումբը: Բանն այն է, որ վերջինս ամեն տարի «Գազպրոմից» ստանում է 15 մլն եվրո, ուստի եթե ռուսական ընկերությունը հրաժարվի հովանավորությունից, ակումբը իրենց պատճառով կհայտնվի ֆինանսական ճգնաժամում:

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը այդ առիթով հայտարարել է, որ իրենք «Գազպրոմի» հետ իրոք բանակցություններ են վարել, սակայն դա կապ չունի հովանավորության հետ: