A
A
Եզրափակիչը` Գյումրիում
Ֆուտբոլի 2011-2012 թթ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Գյումրիում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նման որոշում կայացրել է ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը, որը գավաթի եզրափակիչ խաղը նախապես որոշված մայիսի 10-ի փոխարեն կանցկացնի ապրիլի 29-ին, քանի որ այդ օրը կայանալու է Գյումրիի վերակառուցված քաղաքային մարզադաշտի հանդիսավոր բացումը:
Հիշեցնենք, որ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում կհանդիպեն «Իմպուլս» - «Ուլիս» եւ «Շիրակ» - «Միկա» զույգերը: