Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ում անհամբեր սպասում են մեր դարպասապահին

Սպորտ
8fdb7e6f755e4345fb564b563e4905c3

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին բուժզննում կանցնի Մոսկվայի «Դինամոյում»:

Թիմի երկրպագուների կայքէջը տեղեկացնում է, որ եթե 37-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցնի բուժզննումը, ապա ակումբը 1,5 տարվա պայմանագիր կկնքի նրա հետ:

Նշենք, որ «Դինամոյի» հիմնական դարպասապահ Անտոն Շունինը անցած տարի վնասվածք էր ստացել: Ակումբի ղեկավարությունը նրա տեղում ցանկանում է տեսնել հենց մեր հավաքականի դարպասապահին, որը ժամանակին պաշպանել է դինամոյականների դարպասը:

Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուները կայքէջի մեկնաբանությունների բաժնում նշել են, որ անհամբերությամբ են սպասում Ռոման Բերեզովսկու վերադարձին:

Մեկնաբանելով իր վերադարձը նախկին ակումբ, մեր դարպասապահն ասել է, որ հոգու խորքում երազում էր նորից հանդես գալ Ռուսաստանի պրեմիեր լիգայում, սակայն երբեք չէր պատկերացնում, որ այդ տարիքում հրավեր կստանա այնպիսի տիտղոսակիր ակումբից, ինչպիսին «Դինամոն»:

Հավելենք, որ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի ուժեղագույն խմբում արդեն անցկացրել է 294 հանդիպում, ուստի 6 խաղ անցկացնելուց հետո կդառնա «300 ակումբի» անդամ: