Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2012-ը բացել է դռները

Սպորտ
b1ebe650b9953fcb38c0e83c84686fa6

Երեկ իր դռներն է բացել ֆուտբոլի 2012 թվականի Եվրոպայի առաջնության վերջին` 8-րդ մարզադաշտը: Դա Վարշավայում կառուցված «Ազգային ստադիոնն է», որը կարող է տեղավորել 58.000 հանդիսական:

Երեկ կայացած բացման արարողությանը մասնակցել են Լեհաստանի ռոք խմբերը, իսկ ֆուտբոլիստները մարզադաշտի բացումը կանեն փետրվարի 11-ին, երբ Լեհաստանի սուպերգավաթի եզրափակիչ խաղում կհանդիպեն Վարշավայի «Լեգիան» եւ Կրակովի «Վիսլան»:

Իսկ ահա Ուկրաինայում շարունակվում է 49 նոր հյուրանոցների շինարարությունը, որոնք առաջնության ժամանակ կընդունեն մասնակից երկրների ֆուտբոլասերներին:

Եվրո-2012-ին արդեն սկսել են պատրաստվել մրցավարները, որոնք իտալացի նախկին մրցավար, հանրահայտ Պիեռլուիջի Կոլինայի գլխավորությամբ այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում թուրքական Անթալիայում:

Ուշագրավ որոշում է ընդունել Գերմանիայի ֆուտբոլի միությունը: Եվրոպայի առաջնության ժամանակ ազգային հավաքականի մարզիչներին եւ ֆուտբոլիստներին կտրամադրվի հեծանիվներ: Նրանք այդ հեծանիվներով պետք է գնան գերմանացի լրագրողների հետ կայանալիք մամուլի ասուլիսներին:

Ի դեպ, Գերմանիայի հավաքականը առաջնության օրերին հանգրվանելու է լեհական Գդանսկ քաղաքում, սակայն իր հանդիպումներն անցկացնելու է Ուկրաինայի Լվով եւ Խարկով քաղաքներում: Բունդեսթիմն այդ խաղերին արդեն կմեկնի տրամադրված հատուկ օդանավով: