Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Եդիգարյանը մեկնել է Անթալիա

Սպորտ
d5fd222b24e4d00aa15c9b09b6c5e572

Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը մեկնել է Անթալիա, Մերձմոսկովյան «Խիմկիի» ուսումնամարզական հավաքին մասնակցելու նպատակով:

Ակումբի կայքէջը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ռուսական թիմի կազմում կանցկացնի երկու ընկերական հանդիպում, որից հետո պարզ կդառնա նրա մնալ-չմնալու հարցը:

«Խիմկին» ներկայումս հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում եւ պայքարում է իր տեղը պահպանելու համար: