Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվաճեց օլիմպիական ուղեգիր

Սպորտ
1fae1fb8bad62afe8e1220ce07f94eca

26-ամյա թաեքվոնդոիստ Արման Երեմյանը դարձավ Հայաստանի 12-րդ մարզիկը, որը նվաճեց 2012 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Կազանում կայացած թաեքվոնդոի օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր մարզիկը 80 կգ քաշայինների եզրափակիչում ժամանակից շուտ հաղթել է հոլանդացի Թոմ Մոլեթին եւ գրավել առաջին տեղը` արժանանալով Լոնդոնի խաղերի ուղեգրի:

Հավելենք, որ Արման Երեմյանը առաջին թաեքվոնդոյիստն է Հայաստանում, որը նվաճեց այդ իրավունքը:

Հիշեցնենք, որ 2012 թ. օլիմպիական խաղերը կմեկնարկեն այս տարվա հուլիսի 27-ին, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում: