A
A
Սերգեյ Մովսեսյանը հաղթեց
Ջիբրալթարում ընթացող շախմատային փառատոնի Masters մրցաշարի 6-րդ տուրում մեր շախմատիստներից հաջող հանդես եկավ Սերգեյ Մովսիսյանը, որը սպիտակներով առավելության հասավ Աննա Զատոնսկիխի նկատմամբ: Նա վաստակեց 4,5 միավոր եւ 11 մասնակիցների հետ կիսում է 9-20-րդ տեղերը:
Մեր մյուս մասնակիցը` Գաբրիել Սարգսյանը երրորդ անգամ ոչ-ոքի խաղաց եւ վաստակեց 3,5 միավոր։ Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 8 շախմատիստներ, որոնք ունեն 5-ական միավոր:
7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սեւերով կմրցի արգենտինացի Ռուբեն Ֆելգաերի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ իսպանացի Ռուբեն Մորալեսի հետ։ Նա կխաղա սպիտակներով։