Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց Գելֆանդին

Սպորտ
fcf2ad00f5926becdba13558bd94b039

Հոլանդիայում շարունակվող Վեյք ան Զեեի շախմատային փառատոնի A խմբի մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով գեղեցիկ հաղթանակ տարավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ:


Մեր շախմատիստը պարտիայի վերջում հաշվենկատ քայլերով մրցակցին ստիպեց զինվորներ զոհաբերել: 53-րդ քայլից հետո աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդը կանգնեցրեց ժամացույցը եւ ընդունեց իր պարտությունը:

Այս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 8,5 միավոր եւ միայնակ հաստատվեց առաջին տեղում: Նրան հաջորդող նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը 7,5-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը:

Վաղը կայանալիք վերջին, 13-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Թեյմուր Ռաջաբովի հետ: