Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկազ Սամվելյանը չի մասնակցի օլիմպիական խաղերին

Սպորտ
20d5d06cae271d770dc7d09b87f86f52

Հայաստանի թաեքվոնդոյիստ Հայկազ Սամվելյանը ավարտեց ելույթները Կազանում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

58 կգ քաշային մարզիկների որակավորման փուլում նա հաղթեց շվեյցարացի Ժերմեյն Ջեյմսին, իսկ ահա քառորդ եզրափակիչ մարտում միավորներով պարտվեց իսպանացի Խոել Գոնսալեսին` 6:9: Նա դուրս մնաց հետագա պայքարից:

Մեր երկրորդ մասնակից Արման Երեմյանը (80 կգ) մրցասպարեզ կմտնի հունվարի 29-ին:

Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է զբաղեցնել 1-3-րդ տեղերը: